Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ավելի քիչ բիզնես և մեդիա. Ցուկերբերգը փոփոխություններ է մտցրել Facebook-ի նորությունների ժապավենում

11:40, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Ավելի քիչ բիզնես և մեդիա. Ցուկերբերգը փոփոխություններ է մտցրել Facebook-ի նորությունների ժապավենում

Facebook սոցցանցի նորությունների ժապավենում ավելի շատ կցուցադրվեն ընկերների գրառումները, իսկ ԶԼՄ-ների և ընկերությունների գրառումների քանակն, ընդհակառակը, կնվազի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նրա խոսքով՝ ընկերությունն սկսել է ավելի շատ բողոքներ ստանալ օգտատերերից այն մասին, որ կոմերցիոն հաղորդագրությունները հետ են մղում օգտատերերի գրառումները: Այժմ Facebook-ի թիմը կենտրոնացել է այդ խնդրի վրա:

Ցուկերբերգը նշել է, որ նորարարությունն իրականացնելու համար մի քանի ամիս կպահանջվի: Նա նաև ենթադրել է, որ այդ փոփոխությունների արդյունքում մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն Facebook-ում, սակայն այն ավելի արժեքավոր կդառնա:

Նշենք, որ անցած տարի սոցցանցը քարոզարշավ էր սկսել կեղծ նորությունների դեմ: Խոշոր լրատվական գործակալությունները սոցցանցին օգնում էին տեսակավորել կասկածելի հրապարակումները:

| | |
5151 | 0