Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ներգաղթի ոլորտն ԱՄՆ-ում քաղաքական պայքարի կենտրոնում է. «Ամերիկայի ձայն»

11:20, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Ներգաղթի ոլորտն ԱՄՆ-ում քաղաքական պայքարի կենտրոնում է. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի օրենսդիրները դեռևս համաձայնության չեն հասել ներգաղթի ոլորտի բարեփոխման շուրջ՝ չնայած նախագահ Թրամփի առաջ քաշած առաջարկություններին:

Հանրապետականների կարծիքով ներգաղթի ոլորտի քննարկումները պետք է ընդգրկեն չորս հիմնական խնդիրներ, որոնք են DACA ծրագիրը, սահմանային անվտանգության համակարգը, գրին քարտի խաղարկությունը և շղթայական ներգաղթը: Դրանք ներառված են հանրապետականների առաջ քաշած ներգաղթի հարցում օրենսդրական նախաձեռնության մեջ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մեր առաջարկած օրինագիծն ուժեղ է և արդար: Այն լրջորեն անդրադառնում է ներգաղթի խնդրին և դժվարացնում անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր և հաստատումն այստեղ»,- հայտարարել է հանրապետական Ռոլ Լաբրադորը:

Սակայն դեմոկրատների վերաբերմունքն այս օրենսդրական նախաձեռնության նկատմամբ, որը նախատեսում է սահմանային պատի կառուցման ֆինանսավորում և այսպես կոչված «դրիմերներ»-ի համար երեք տարվա կացության իրավունք առանց գրին քարտի թույլտվության, միանշանակ չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ Կոնգրեսում այս հարցի շուրջ համաձայնության հասնելու ժամկետը մոտենում է ավարտին:

«Մենք չենք կարող սպասել մինչև մարտ: Պետք է վստահ լինենք, որ նրանք պաշտպանված են օրենքով»,- ասել է դեմոկրատ Սթենի Հոյերը:

Վերլուծաբաների կարծիքով վարչակազմի մոտեցումներն ավելի հստակեցման կարիք ունեն, որն ազդում է նաև հանրապետականների միասնականության վրա:

«Պարզ չէ, թե քաղաքական առումով որքան օգտակար է Թրամփի մոտեցումը: Կարծում եմ՝ ցանկալի կլիներ, եթե նախագահը հստակ դիրքորոշում հայտներ մեկ հարցի շուրջ, որը կօգներ հանրապետականներին ավելի համախմբվել»,- ասում է Մոլի Ռեյնոլդսը Բրուքինգս հաստատությունից:

Դեմոկրատները ևս պետք է կողմնորոշվեն, թե արդյոք անհրաժեշտ է համաձայնություն կնքել դրիմերների հարցում, թե ոչ: Այլընտրանքը կարող է լինել կառավարության ֆինանսավորման դադարեցումը:

| | |
1159 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am