Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամոթ, զզվանք, խայտառակություն». Սաքունցը՝ Կոնևի արձանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

11:35, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
«Ամոթ, զզվանք, խայտառակություն». Սաքունցը՝ Կոնևի արձանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Ամոթ, զզվանք, խայտառակություն, ապուշություն, էլ ի՞նչ բառերով բնութագրես:

Եվ այս ամենն անձամբ Սերժ Սարգսյանի «դոբրոյով է» արվել, հանկարծ չփորձեք էլի չեղած նախարարին թիրախավորել:

Միակ հարցը, որ քիչ թե շատ նամուս ու գրագիտություն ունեցող նախարարը պետք է հրաժարական տար այսքանից հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով Չեխիայի արտաքին գործերի նախարարի՝ նախկին խորհրդային երկրներից հինգի դեսպաններին ուղղված կոչին՝ չմիջամտել Պրահայի ներքին գործերին:

Նշենք, որ դեկտեմբերի վերջին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանները հանդես էին եկել մարշալ Իվան Կոնևի արձանի մոտ հավելյալ ցուցանակի տեղադրման դեմ՝ հիմնավորելով, որ այն նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեպ պայքարում զոհվածների հիշատակը: Մինչդեռ չեխերը նշում են ռուս մարշալի ոչ միայն 1945-ին Պրահայի ազատագրության, այլ նաև 1956-ին Հունգարական ապստամբության և 1968-ին Չեխական գարնան ճնշմանը մասնակցելու փաստերը՝ հավելելով, որ նրա կենսագրության այդ մութ հատվածները պետք է հիշատակվեն:

7469 | 1
Facebook