ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ մի խումբ օրենսդիրներ Սպիտակ տանը Թրամփին առաջարկել են Հայիթիից, Սալվադորից և Աֆրիկայի երկրներից ներգաղթյալների պաշտպանության հարցով համաձայնագիր ստորագրել:
«Ո՞ւմ են պետք այդ մարդիկ, ովքեր գալիս են կեղտոտ երկրներից»,- պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ներգաղթյալներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի ղեկավարի հետ նա հանդիպել էր օրեր առաջ: