Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից

11:15, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ մի խումբ օրենսդիրներ Սպիտակ տանը Թրամփին առաջարկել են Հայիթիից, Սալվադորից և Աֆրիկայի երկրներից ներգաղթյալների պաշտպանության հարցով համաձայնագիր ստորագրել:

«Ո՞ւմ են պետք այդ մարդիկ, ովքեր գալիս են կեղտոտ երկրներից»,- պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ներգաղթյալներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի ղեկավարի հետ նա հանդիպել էր օրեր առաջ:

| | |
5959 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am