Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գորիս-Սիսիան ճանապարհին, Սպիտակի ոլորաններում՝ մերկասառույց, Տավուշում՝ խիտ մառախուղ

10:25, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գորիս-Սիսիան ճանապարհին, Սպիտակի ոլորաններում՝ մերկասառույց, Տավուշում՝ խիտ մառախուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Աբովյան - Չայնի, Ջուջևան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է:

Ոսկեպար - Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է:

Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

| | |
1682 | 0