Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես. Ո՞վ է հովանավորը․ «ՉԻ»

10:20, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես. Ո՞վ է հովանավորը․ «ՉԻ»

«Հայաստան 24» կայքում հրապարակվել էր հոդված՝ «ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես» վերտառությամբ: Հրապարակման մեջ ի մասնավորի, նշված էր, որ Արդարադատության նախարարության Զագսերի գործակալության պետը՝ Անի Մխիթարյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի աղջկան՝ Թամարա Գրիգորյանին, բերել է գործակալություն և ցանկանում է ամեն ինչ նրա ձեռքը տալ:

Այսպիսով՝ վերջինս իր բարեկամներին նշանակելու է տարբեր պաշտոններում, իսկ մարդկանց աշխատանքից ազատելու է իր հայեցողությամբ: Անի Մխիթարյանը շրջապատում բոլորին ասել էր, որ Թամարան իր ամուսնու աղջիկն է: Բացի այդ, Մխիթարյանն իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին, տեղավորել էր աշխատանքի Շենգավիթի ԶԱԳՍ-ում: Նշվել էր նաև, որ ԶԱԳՍ-ի բաժնի պետերից մեկը՝ Ալբերտ Վիրաբյանն էլ գործակալություն աշխատելու էր բերել իր քենուն՝ Անահիտ Ալեքսանյանին:

Այս առնչությամբ, «ՉԻ»-ն հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ ցանկանալով մեկնաբանություն ստանալ նախարար Դավիթ Հարությունյանից:

Ինչու է Անի Մխիթարյանը իր վրա վերցրել ՀՀԿ-ական պատգամավորների երեխաներին աշխատանքի տեղավորելու գործառույթը:

Գործակալության պետ Անի Մխիթարյանին ինչպե՞ս է հաջողվել իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին տեղավորել Շենգավիթի ԶԱԳՍ-ում: Ով է Մխիթարյանի հովանավորը, որ վերջինս հեշտությամբ կարողանում է այդպիսի գործունեություն ծավալել»:

3427 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր