Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Ով է Ճոյտի վարչապետը. «Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը ՊԵԿ կառույց է հիշեցնում». «Ժամանակ»

10:15, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Ով է Ճոյտի վարչապետը. «Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը ՊԵԿ կառույց է հիշեցնում». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը ԱԺ վերջին ընտրություններին մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը միայն ՊԵԿ կառույց է հիշեցնում:

«Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը լինի հաջորդ վարչապետը, որովհետև ես տեսնում եմ նրա անցած ուղին, քաղաքական դարբնոցով անցած մարդ է, ես տեսնում եմ այն տարիները, ինչի միջով անցել է՝ թե՛ անվտանգության ոլորտում, թե՛ մնացած բնագավառներում, իսկ մեր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, սկսնակ մարդ է քաղաքականության մեջ, եթե ՀՀԿ փոխնախագահն է՝ չի նշանակում, որ քաղաքականության մեջ կայացած մարդ է, պետք է, որ ճանապարհ անցնի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3424 | 1