Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Քրեական հեղինակություն Արա Վարդանյանի որդիներին «Նուբարաշեն» ԿՔՀ-ում քրեական աշխարհն ընդունել է որպես հերոսների. «Ժամանակ»

09:50, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Քրեական հեղինակություն Արա Վարդանյանի որդիներին «Նուբարաշեն» ԿՔՀ-ում քրեական աշխարհն ընդունել է որպես հերոսների. «Ժամանակ»

«Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» նախօրեին կալանավորված երկու որդիներին՝ Սարգիս և Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ԿՔՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների:

Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն և տեղավորեն Սարգիսին ու Սերժին:

Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարևոր պատճառ է:

Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգևատրում է լինելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
8191 | 0