Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարբած ռուսը տանկով ներխուժել է խանութ՝ մեկ շիշ գինու ետևից

01:45, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
Հարբած ռուսը տանկով ներխուժել է խանութ՝ մեկ շիշ գինու ետևից

Ռուս տղամարդը տանկ է հափշտակել ու դրանով ներխուժել ապակեպատ ցուցափեղկերով խանութ՝ մեկ շիշ գինու հետևից, գրում է The Independent-ը: Դեպքը տեղի է ունեցել Մուրմանսկի նահանգի Ապատիտներ քաղաքում: Տղամարդը տանկը գողացել է ավտոդպրոցի կայանատեղիից և անտառի միջով տանկով անցնելով՝ մտել քաղաք: Ըստ ականատեսների՝ նա հարբած է եղել:

Ամենայն հավանականությամբ՝ նա այս ծայրահեղ քայլին է դիմել գիշերային ժամերին ակոհոլի վաճառքն արգելող օրենքի պատճառով: Երբ կարգազանցը մտել է խանութ, այնտեղ նրան ձերբակալել են: Պարզվել է, որ նրան հունվարի 4-ին մեկ անգամ արդեն ձերբակալել են, երբ նա «ԿամԱզ» է հափշտակել: Նա 29 տարեկան է:

Հարբած ռուսը տանկով ներխուժել է խանութ՝ մեկ շիշ գինու ետևից
Հարբած ռուսը տանկով ներխուժել է խանութ՝ մեկ շիշ գինու ետևից
Հարբած ռուսը տանկով ներխուժել է խանութ՝ մեկ շիշ գինու ետևից
22967 | 0
Facebook