Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ունեն մշտական բժշկական հսկողության կարիք․ ՄԻՊ

16:35, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ունեն մշտական բժշկական հսկողության կարիք․ ՄԻՊ

Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այցի ընթացքում առաձնազրույցներից բացի, հերթական անգամ ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:

Առանձնազրույցի ընթացքում Արմեն Բիլյանը տեղեկացրել է, որ ունի գլխացավեր և գլխապտույտ: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հացադուլի ընթացքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և 2018 թվականի հունվարի 9-ին զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից, նշանակվել է դեղորայքային բուժում: Արմեն Բիլյանը, սակայն, դեղերը չի ընդունում՝ հացադուլում գտնվելու պատճառով:

Հացադուլում գտնվելու ընթացքում Արմեն Բիլյանին մի քանի անգամ այցելել է հոգեբան: Այցի ընթացքում պարզվել է, որ նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն նա հրաժարվել է՝ պնդելով, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Բիլյանի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, նրա հետ առանձնազրույցի արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրում է, որ Արմեն Բիլյանն ունի հոգեբանական հետևողական աջակցության կարիք: Բացի այդ, երկարատև հացադուլի վնասակար հետևանքներից խուսափելու համար նա ունի մշտական բժշկական հսկողության կարիք:

Սմբատ Բարսեղյանի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ հացադուլով պայմանավորված ունի ընդհանուր թուլություն, ցածր ճնշում: Այնուամենայնիվ, առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանն այլ բողոք կամ պահանջ չի ներկայացրել՝ նույնպես նշելով, որ իր խնդիրն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելն է: 2018 թվականի հունվարի 9-ին Սմբատ Բարսեղյանը զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից:

Արայիկ Խանդոյանի հետ կապված պարզվել է, որ երիկամների ցավի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բարձարցրած հարցի հիման վրա հունվարի 10-ին նա ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համատեղ աշխատանքի հիման վրա այսօր Արայիկ Խանդոյանին նախատեսված է նաև ուռոլոգի այցելություն: Նախատեսված են նաև մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Մանրամասները կներկայացվեն Արայիկ Խանդոյանին և նրա փաստաբանին:

Բանավոր ընաթացակարգով աշխատանքից զատ, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նաև գրավոր ընթացակարգ: Մասնավորապես, Արդադարադատության նախարարության քրեակատարողական վարչություն են ուղարկված համապատասխան գրություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաև Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ:

Այս հաղորդագրությամբ ներկայացված են նշված անձանց առողջական վիճակին առնչվող միայն այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ հրապարակային բնույթի են:

ՄԻՊ աշխատակազմի

Հանրային կապերի բաժին

| | |
1459 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am