Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը 2500 եվրո պետք է վճարի Ալեքսանդր Արզումանյանին. ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումը

16:20, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Հայաստանը 2500 եվրո պետք է վճարի Ալեքսանդր Արզումանյանին. ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի hայցն ընդդեմ ՀՀ-ի՝ պարտավորեցնելով Հայաստանին 2,5 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել վերջինին: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի կայքում:

Արզումանյանը, ով Դանիայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017թ. հուլիսին, մինչ այդ փողերի լվացման մասին քրեական գործի շրջանակներում 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Մի քանի ամիս անց նա ազատ էր արձակվել, և հենց այդ տարում նրա դեմ ՄԻԵԴ-ում հայց էր ներկայացվել: Դիվանագետը բողոքարկել էր իր կալանավորումը՝ հիմնվելով ազատության իրավունքի և անվտանգություն դրույթների, ինչպես նաև ողջամիտ ժամկետներում դատավարության վրա:

5690 | 0
Facebook