Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների բիզնեսը փոխանցում է իր զարմիկին

16:10, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների բիզնեսը փոխանցում է իր զարմիկին

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն, ով Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է, հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեության ավարտի մասին: Հայտնի է նույնիսկ, թե ում է Էռնեկյանը փոխանցել իր բիզնեսը:

Bloomberg գործակալության տեղեկություններով՝ արգենտինահայ գործարարը բիզնեսը փոխանցել է իր զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին:

«Դա պարզապես խորհրդանշական քայլ չէ: Բաժնետոմսերի վաճառքն առանցքային դեր ունի արգենիտացի մագնատի բազմաբովանակ կարիերայում»,- գրում է գործակալությունը:

«Ես բաժնետոմսերի հրապարակային վաճառք եմ իրականացնում, սակայն դա չի նշանակում, որ ես փոխանակում եմ կատարում. այն մեկն, ով կկառավարի օդանավակայաններն, իմ զարմիկն է»,- ասել է Էռնեկյանը՝ Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցի ժամանակ:

Corporacion America Airports SA խոշորագույն կորպորացիան ողջ աշխարհում 51 օդանավակայան ունի, որոնք գործարարը հունվարի վերջին կամ փետրվարին մտադիր է վաճառել 750 միլիոն դոլարով: Այս մասին գործակալությանը հայտնել է գործարարի մամուլի խոսնակ Քարոլինա Բարոսը:

Հիշեցնենք՝ Էդուարդո Էռնեկյանն իրականացնում է նաև «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի կառավարումը:

| | |
7527 | 0