Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Արարատ-73»-ի ֆուտբոլիստները պարգևների են արժանացել

15:05, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
«Արարատ-73»-ի ֆուտբոլիստները պարգևների են արժանացել

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի և հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ԱԺ պատվո մեդալով են պարգևատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարկարովը, ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը: Հունվարի 11-ին հանձնելով պարգևները «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ԱԺ նախագահը նշել է։
     «Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք և Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը և ԽՍՀՄ գավաթը»:
     Նրա խոսքով՝ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան՝ կարողանալով մեր ժողովրդին պարգևել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր․ «Հավատացեք, այսօր՝ 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում: Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք»,- նշել է ԱԺ նախագահը։

| | |
3472 | 0