Իտալիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Այս մասին Վիեննայում ասել է ԵԱՀԿ-ի նոր ղեկավար, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, հաղորդում է Trend-ը:
«Ձգձգվող հակամարտությունների հարցով մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք մշտապես ուշադրություն կենտրոնում ենք պահում այդ հարցերը»,- ասել է Ալֆանոն:
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ում իր ղեկավարության օրոք Իտալիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ անդամ երկրների հետ երկխոսությունը, որն առանցքային սկզբունքներից մեկն է: