Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Պետության անունից հանդես եկող անձինք դանդաղ մահվան են տանում Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին»․ Մուշեղ Շուշանյան

15:15, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
«Պետության անունից հանդես եկող անձինք դանդաղ մահվան են տանում Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին»․ Մուշեղ Շուշանյան

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաև՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գևորգյանի, Խաչատուր Գիչյանի և Մանվել Աթոյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալները հայտարարեցին, որ հաջակցություն իրենց ընկերներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ հրաժարվում են իրենց պաշտպանների ծառայություններից և լքում են նիստերի դահլիճը:

«Դուք իրավունք չունեք լքել դահլիճը, քանի դեռ որ դա ձեզ թույլ չեմ տվել»,- ասաց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Պաշտպանները նույնպես միջնորդեցին` թույլ տալ ամբաստանյալներին լքել դահլիճը:

«Քանի որ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի տեղափոխման հարցը որևէ կերպ լուծում չի ստանում, ավելին, պետության անունից հանդես եկող անձինք իրականացնում են խոշտանգում, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ՝ նրանց մտադիր են դանդաղ մահվան տանել»,- դիմելով դատարանին՝ ասաց ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը` հավելելով, որ «Սասնա ծռերն» անազատության մեջ են և պայքարի այլ տարբերակ չունեն, ուստի նիստը լքելով են աջակցություն հայտնում իրենց ընկերներին:

Դատական նիստի կարգը խախտելու համար ամբաստանյալների նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց, ապա այն հետաձգվեց, որպեսզի ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը վերջինների համար նոր պաշտպաններ տրամադրի:

| | |
1816 | 0