Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Նաիրի ինշուրանս»-ը «հորդորում է» լրատվամիջոցին «Ընկերության և նրա բաժնետիրոջ անունները չկապել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի հետ»

14:45, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
«Նաիրի ինշուրանս»-ը «հորդորում է» լրատվամիջոցին «Ընկերության և նրա բաժնետիրոջ անունները չկապել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի հետ»

Բագրատաշենի մաքսատան տարածքում տասն օրից ավելի մենաշնորհային գործունություն իրականացնող «Թոփ-Սփին» ընկերության գրասենյակը երեկվանից փակ է: Հիմնական է փակվել, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ:

«Թոփ-Սփին» ընկերությունը, հիշեցնենք, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում, մինչդեռ մյուս ապահովագրողները վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս և աշխատում են հավասար պայմաններով:

MAMUL.am լրատվականն իր «Ինչ է խոսում քաղաքը» բաժնում երեկ անդրադարձել էր այս թեմային ու նշել, որ «Թոփ-Սփին»-ը Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է: Ու եթե մինչ այդ որևէ գործակալի հնարավորություն չէր տրվել վարձակալելու այդ տարածքը, «Թոփ-Սփին»-ն ստացել էր այդ թույլտվությունը։

Մեր հրապարակման վերաբերյալ այսօր հերքում է ուղարկել «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը՝ հայտնելով, որ «Թոփ-Սփին»-ը հանդիսանում է ընկերության հետ համագործակցող թվով 479 գործակալներից մեկը և իր գործակալական գործունեության շրջանակներում զրկված չէ այլ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցելու ոչ իրավական և ոչ էլ իրական հնարավորություններից: «ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում կարող եք տեղեկանալ, թե քանի ապահովագրական ընկերությունների գործակալ է հանդիսանում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն»,- մասնավորապես նշված է տեքստում:

Նկատենք, որ «Նաիրի ինշուրանս»-ը հերքող նամակում «հորդորում է» լրատվամիջոցին «Ընկերության և նրա բաժնետիրոջ անունները չկապել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի հետ»:

2840 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am