Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կան մի քանի ընկերություններ, որոնք պատրաստվում են թանկացնել ուղևորավարձը»․ Վահան Մարտիրոսյան

13:25, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
«Կան մի քանի ընկերություններ, որոնք պատրաստվում են թանկացնել ուղևորավարձը»․ Վահան Մարտիրոսյան

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե առաջիկայում սպասվո՞ւմ են ուղեվարձի թանկացումներ և արդյոք ո՞ր ընկերություններ են, որոնք պատրաստվում են թանկացնել:

Նախարարը պատասխանեց, որ, այո, կան մի քանի ընկերություններ, որոնք նման մտադրություն ունեն, բայց անվանացանկը չի կարող նշել: «Մեր կողմից ուսումնասիրություն կարվի բոլոր այն ընկերությունների հանդեպ, որոնք այդպիսի նպատակ ունեն»,- ասաց նա:

Դիտարկմանը` եթե վառելիքի գինը բարձրացել է և երթուղիները վնասով են աշխատում, ինչպե՞ս է պետությունը մշակելու այնպիսի մեխանիզմ, որպեսզի պարտադրի գծի սեփականտիրոջն իջեցնել ուղևորավարձը:

«Ես ասացի, որ դեռևս ոչ մի նման դեպք չի եղել, ընդամենը մեկը: Այդ հարցը կանոնակարգվելու է միասնական տրանսպորտային համակարգն ուսումնասիրելու արդյունքում»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:

Հարցին, թե երբ է նախատեսվում այդ ուսումնասիրությունը, պատասխանեց` շուտով. «Առաջին եռամսյակում մենք կներկայացնենք ուսումնասիրությունները»,- եզրափակեց պաշտոնյան:

Հիշեցնենք, որ վառելիքի գնի բարձրացման հետևանքով երեկվանից թանկացել է Հրազդան-Երևան երթուղու ուղևորավարձը:

2079 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am