Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ոչ մեկին չեմ փորձել վիրավորել»․ Վահան Մարտիրոսյանը՝ վարորդներին «կամիկաձե» անվանելու մասին

12:40, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
«Ես ոչ մեկին չեմ փորձել վիրավորել»․ Վահան Մարտիրոսյանը՝ վարորդներին «կամիկաձե» անվանելու մասին

«Պարոն նախարար, Դուք ասել էիք, որ «կամիկաձե» չեք, որ աջ ղեկով մեքենա վարեք: Դա բացասական էր ընկալվել հանրության կողմից, մյուսներին «կամիկաձե» անվանելը վիրավորական չէ՞ր». կառավարության այսօրվա նիստից հետո այսպիսի հարց հնչեցրին լրագրողները` դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: «Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասում. ես ասում եմ իմ պատկերացումն իմ համար: Եթե ինչ-որ մեկը դրանից նեղանա, միևնույն է, ես ոչ մեկին չեմ փորձել վիրավորել: Ես ասել եմ իմ կարծիքն իմ մասին»,-պատասխանեց Վ. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք` Տրանսպորտի նախարարությունում աջակողմյան ավտոմեքենաների արգելքի քննարկման ժամանակ վարորդներից մեկը նախարարին առաջարկել էր նստել իր կողքին ու համոզվել, որ վտանգ չի ներկայացնում աջ ղեկային համակարգ ունեցող մեքենան, սակայն նախարարը կտրուկ էր արձագանքել. «Ձեր կողքին ես չեմ նստի, ես կամիկաձե չեմ»:

Հավելենք, որ կառավարությունն այսօր ընդունել է աջ ղեկով մեքենաների մասին խնդրահարույց նախագիծը:

4061 | 1
Facebook