ԱՄՆ Սենատի՝ տրանսպորտի, գիտության և առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Թյունն Apple-ից պահանջել է բացատրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցումը: Համապատասխան նամակն ուղարկվել է գործադիր տնօրենին: Պատասխանը պետք է ուղարկվի Սենատին հունվարի 23-ից ոչ ուշ:
Թյունին հետաքրքրում է, մասնավորապես, թե որքան ուշադիր է ընկերությունը հետևում իր հաճախորդների բողոքներին և փոխհատուցում նրանց հասցված վնասը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Apple-ն այդ սկանդալի պատճառով միլիարդավոր դոլարներ կկորցնի: