Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հերթը հասավ պետական գանձարանի պահուստներին

11:50, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Հերթը հասավ պետական գանձարանի պահուստներին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը: Հիմնավորման մեջ նշվում է. «Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թվականից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով իրացում (հրապարակային աճուրդների միջոցով) չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը: Օտարման ենթակա իրերը հրապարակային աճուրդի ներկայացվելուց առաջ Պետական գանձարանի կողմից վերագնահատվում են` առաջնորդվելով տվյալ պահի շուկայական գներով»,- նշված է փաստաթղթում:

Մինչդեռ, ինչպես մամուլն է գրում, կառավարությունը բյուջեն լցնելու կարիք ունի, ու նախագծի ընդունումը պայմանավորված է հենց այս հանգամանքով: Այսկերպ հնարավորություն կստեղծվի պետբյուջե մուտքագրել 1.5 մլրդ դրամ:

| | |
3735 | 0