Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել «Աշխարհի երկրները» հանրագիտարանում Արցախի մասին հիշատակելու համար

11:05, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել «Աշխարհի երկրները» հանրագիտարանում Արցախի մասին հիշատակելու համար

«Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ֆինանսական ու քաղաքական աջակցություն չի ցուցաբերել: Ռուսաստանն ու Ադրբեջանն ավարտել են սահմանների փոխադարձ ճանաչման գործընթացը»: Այս մասին Азертадж-ին ասել է Ռուսաստանում ադրբեջանական երիտասարդական միավորման անդամ Էմին Գաջիևը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Մոսկվայի գրախանութներում ազատ վաճառվում է «Աշխարհի երկրները» հանրագիտարանը, որում հոդված կա Լեռնային Ղարաբաղի մասին:

Գաջիևի խոսքով՝ «գիրքը չի կարող լինել պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը»:

Գաջիևը Սանկտ Պետերբուրգի հրատարակությունից պահանջել է ներողություն խնդրել Ադրբեջանից, ինչպես նաև դադարեցնել գրքի վաճառքը:

| | |
6151 | 0