Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:10, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Քերմանշահ քաղաքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է РИА Новости-ն:

Տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Քուզերան քաղաքից 19 կմ, Ռեվանսեր քաղաքից 22 կմ և Քամյրան քաղաքից 30 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան:

Անցած շաբաթ կրկին Քերմանշահում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 50 մարդ էր տուժել:

6668 | 0
Facebook