Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վորոնեժում 10-ամյա տղան մահացել է եղբոր հետ խաղալու ժամանակ

22:40, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Վորոնեժում 10-ամյա տղան մահացել է եղբոր հետ խաղալու ժամանակ

Վորոնեժի բազմանդամ ընտանիքներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել: Երեխաներից մեկը մանկական սենյակում խաղալիս է եղել իր կրտսեր եղբոր հետ: Նրանք հերթով ցատկելիս են եղել երկհարկանի անկողնու երկրորդ հարկից: Հերթական ցատկի ժամանակ 10 տարեկան տղայի վերնահագուստի կապյուշոնը մնացել է անկողնու ճաղերի մեջ ու նա սկսել է խեղդվել՝ չկարողանալով անգամ ձայն հանել: Մինչ փոքրը հասկացել է, որ եղբոր հետ ինչ-որ բան այն չէ ու կանչել է մեծերին, արդեն շատ ուշ է եղել: Տղան խեղդված է եղել:

Ընտանիքը համարվում է ցածր եկամուտ ունեցող, բայց բարեկեցիկ: Մինչ դժբախտությունը նրանց հարկի տակ ապրում էր մինչև 18 տարեկան 11 երեխա:

Աղբյուրը` life.ru
12820 | 0
Facebook