Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Իրենց կյանքն ամեն վայրկյան վտանգի ենթարկող պայմանագրային զինվորներն ինչո՞ւ են ցածր աշխատավարձ ստանում». Ոսկան Սարգսյան

21:45, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
«Իրենց կյանքն ամեն վայրկյան վտանգի ենթարկող պայմանագրային զինվորներն ինչո՞ւ են ցածր աշխատավարձ ստանում». Ոսկան Սարգսյան

2013թ. Տավուշի առաջնագիծ այցելած նախարար Սեյրան Օհանյանին հարց տվեցի, թե սահման պաշտպանող, իրենց կյանքն ամեն վայրկյան վտանգի ենթարկող պայմանագրային զինվորներն ինչո՞ւ են ցածր աշխատավարձ ստանում: Անցել է շուրջ 5 տարի, սակայն պայմանագրային զինծառայողների ռոճիկը ցածր է մնում: Պետական տարբեր հիմնարկներում պարապության մատնված զանազան գլխավոր, առաջատար մասնագետները, խորհրդականներն ու քարտուղահարուհիները ավելի մեծ ռոճիկ են ստանում, քան ազերի դիպուկահարների նշանառության տակ խրամատներում գիշերներ լուսացնող զինծառայողները: Ցածր ռոճիկի պատճառով պայմանագրային զինծառայող են դառնում հիմնականում նրանք, ովքեր այլ գործով զբաղվելու հնարավորություն չունեն: Դրա հետևանքը՝ դատարաններում քիչ չեն պայմանագրային զինծառայողներին առնչվող քրեական գործերը: Ասում են՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնելու համար բյուջեում փող չկա: Երկրում փող կա, հարկ է արագաչափերի, կարմիր գծերի տուգանքների փողերն ուղղել այդ նպատակով, կրճատել փոքր երկրի կառավարման հսկայական ապարատը, խնայված փողերը վճարել հայրենիքի պաշտպաններին: Բավ է հայրենիքի պաշտպաններին լոկ պաթետիկ բառերով մեծարել...

| | |
3342 | 1