Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ոստիկանությունը՝ «Ճվճվ Արոյի» երկրորդ որդուն բերման ենթարկելու մասին 

20:05, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Ոստիկանությունը՝ «Ճվճվ Արոյի» երկրորդ որդուն բերման ենթարկելու մասին 

Ոստիկանության աշխատակիցները Երևանի հյուրանոցներից մեկից հունվարի 9-ին, հայտնաբերել և բերման են ենթարկել «Ճվճվ Արոյի» մյուս որդուն` հետախուզվող Սերժ Վարդանյանին:

25-ամյա Սերժ Վարդանյանը հետախուզվում էր կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով: Վարդանյանի մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է գազային ատրճանակ փամփուշտներով, բեռնախցիկում էլ՝ տարբեր երկրների համարանիշեր:

Սերժ Վարդանյանը 2017 թվականի սեպտեմբերի լույս 12-ի գիշերը մի երիտասարդի պարանոցից պոկել է ոսկե շղթան` բացահայտ հափշտակելով այն: Ոստիկանները բերման էին ենթարկել Սերժ Վարդանյանին, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն ստորագրությամբ բաց էր թողնվել:

2017 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի ռեստորանային համալիրի աշխատողներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ 4 երիտասարդներ, այդ թվում՝ Սերժ Վարդանյանն, իրեն քաշքշել և հարվածել էին, քանի որ ինքը նրանց նկատողություն էր արել հայհոյելու համար: Այս անգամ ևս Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել, և ստորագրությամբ բաց էին թողել:

Հունվարի 9-ին քննչական կոմիտեն որոշում է կայացրել նրան հետախուզելու մասին, ժամեր անց Սերժ Վարդանյանը հայտնաբերվել և բերման է եթարկվել: Նա կալանավորված է:

Ոստիկանությունը՝ «Ճվճվ Արոյի» երկրորդ որդուն բերման ենթարկելու մասին 
| | |
7629 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 20:23, 10.01.2018
Շատել լավ են անում. գոնե ամաչեք ու մի գրեք, որ ստորագրությամբ բաց են թողել: էս անգամ ել ստորագրությամբ բաց թողեք: