Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Երթևեկության կանոնները հիմնականում խախտում են ՊՆ-ի, նախագահականի ու դեսպանատների մեքենաները». «Դուրս մեր գրպանից»

18:05, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
«Երթևեկության կանոնները հիմնականում խախտում են ՊՆ-ի, նախագահականի ու դեսպանատների մեքենաները». «Դուրս մեր գրպանից»

«Բագրատաշենից մտնում են Հայաստան, կլինեն տրանզիտ համարներով, կլինեն արտասահմանյան տարբեր երկրների, դիտավորյալ, արագաչափերը հաշվելով, հազարավոր դրամների խախտումներ անելով գալիս են, նույնն անում են քաղաք մտնելուց: Եթե մարդիկ անպատժելիություն են զգում, դառնում են անկառավարելի, իրենք իրենց էլ սկի չեն կառավարում: Բազմիցս այս մասին բարձրաձայնել ենք: Չեմ հավատում, որ իրենք չգիտեն ոնց անեն, ձևերն էլ ենք ասել: Էդ ինչի՞ ճանապարհային ոստիկանությունը կարող է կանգնեցնել 5 րոպե ժամանակն անցած ԱՊՊԱ չանցած մեքենային և 100 հազար դրամ տուգանել, իսկ մյուսներին՝ ոչ։ Էդ դեպքում մոնիտորներով համալրեք բոլոր ճանապարհային ոստիկանության մեքենաները և այն մեքենաները, որոնք խախտումներ են կատարում, դրանց դեմն առեք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման խնդիր բարձրաձայնեցին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները:

Նրանք նշեցին, որ Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները հիմնականում խախտում են ՊՆ-ի, նախագահականի ու դեսպանատների համարանիշերով մեքենաները։

Նախաձեռնության անդամների խոսքով` ցանկացած խաչմերուկին ռուսական պետհամարանիշերով կամ տրանզիտ համարներով ավտոմեքնայի մասնակցությամբ խախտում է տեղի ունենում, ինչն անպատժելիության հետևանք է:

Նշենք, որ 2017-ի դեկտեմբերի 27-ին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ արտասահմանյան համարանիշերով մեքենաների խախտումներն այսուհետ տեսա և լուսանկարահանող սարքերը ֆիքսելու են:

5517 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր