Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ռեստորանները կրճատել են բյուջեն. երգիչներն Ամանորին «լավ փողեր չեն բռնել»

20:10, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Ռեստորանները կրճատել են բյուջեն. երգիչներն Ամանորին «լավ փողեր չեն բռնել»

Երգչուհի Ջուսը չի կիսում կարծիքը, թե Նոր տարվա օրերին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները ռեստորաններում ու ակումբերում «լավ փողեր բռնեցին»: Ավելին, նա նշում է, որ ռեստորանների մեծ մասը կրճատել էր այս տարվա բյուջեն, այդ իսկ պատճառով համերգային ծրագրեր չեղան. «Ռեստորաններն այս տարի սահմանափակվեցին իրենց երաժիշտներով: Լավ փող աշխատեցին այն երգիչներն, ովքեր դեկտեմբերի 31-ին մեկնեցին Մոսկվա, Թբիլիսի: Հայաստանում մնացածները գրեթե համերգներ չունեցան: Իսկ ընդհանուր առմամբ, համերգային ծրագրերը նվազել են և՛ ՀՀ-ում, և՛ արտերկրում. գումարային խնդիրներն ամենուր են»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջուսն, ով շատ գոհ է տարվա մեկնարկից:

Երգչուհի Ջուսը
Երգչուհի Ջուսը
«Ինձ մոտ ստացվեց. Ամանորին բավականին խիտ գրաֆիկ ունեցա՝ հանդես գալով ռեստորաններում և ակումբներում: Մեկնարկը տրվեց դեկտեմբերի 31-ին՝ 23:30-ին ու շարունակվեց մինչև առավոտ: Ամեն ինչ շատ լավ անցավ, քանի որ ռեստորանի ու ակումբի հանդիսատեսը տարբեր է»,- նշեց երգչուհին:

Խոսելով 2018-ի ծրագրերի մասին՝ Ջուսը հայտնեց, որ աշխատանքներ շատ ունի. տարվա ընթացքում համերգներ են նախատեսված Վրաստանում ու Ռուսաստանում, կլինի նաև նոր տեսահոլովակ:

7975 | 0
Facebook