Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ քննչական կոմիտեն՝ պայմանավորված հանդիպման վերաբերյալ Հայրապետյանի դիմումի մասին

15:45, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
ՀՀ քննչական կոմիտեն՝ պայմանավորված հանդիպման վերաբերյալ Հայրապետյանի դիմումի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Վանաձոր» - «Էրեբունի» հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ նշելով, որ նույն թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Վանաձոր» - «Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով:

Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

Դեպքի առթիվ 2017թ-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: 2018թ. հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է վարույթ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանդիպման բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

5071 | 3
Facebook