Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն անձնական բանակ է ստեղծել

14:55, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն անձնական բանակ է ստեղծել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն և պաշտպանության նախարար Մաուհամեդ բեն Սալմանը Blackwater խոշորագույն ռազմական ընկերության նմանությամբ մինի-բանակ է ստեղծել, հաղորդում է Sabq պարբերականը:

«Մեչ ալ Աջրաբ» անվանումն ստացած կառույցը ձևավորվել է դեռևս 2015թ., սակայն մինչ այժմ հայտնի չէր, որ թագավորության զորքերի կազմում գոյություն ունի ստորաբաժանում, որը վերահսկում է միայն թագաժառանգ արքայազնը:

Խմբի կազմում 5 հազար շարքայիններ և սպաներ կան, ովքեր մարտական պատրաստվածություն են անցել:

Պարբերականը նշում է, որ էլիտար ստորաբաժանման խնդիրն է թագավորին և արքայազնին, VIP-անձնակազմին, թագավորական նստավայրերը պաշտպանելն, ինչպես նաև բոլոր միջոցառումներին անվտանգությունն ապահովելը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մուհամեդ բեն Սալմանին ենթակա ստորաբաժանումները մասնակցել են անցած տարվա նոյեմբերին կաշառակերության համար մեղադրվող անձանց ձերբակալությանը:

6496 | 0
Facebook