Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Հրատապ լուրեր
Kentron (desktop)

Միջազգային

Այսօր Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

14:10, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Այսօր Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ լեգենդար ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Անվանի մասնագետը դառնում է 63 տարեկան։ Հովհաննիսյանը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի (1975-85) և Տաշքենդի «Պախտակոր»-ի (1991) կազմերում։ «Արարատ»-ի կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976 թվականի գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։ Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, գլխավորել Երևանի ՀՄԸՄ, «Փյունիկ» և «Միկա» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։

2746 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am