ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է թուլացնել միջուկային զենքի օգտագործման ոլորտում առկա սահմանափակումներն ու միջուկային նոր մարտագլխիկ ստեղծել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ սպառազինության վերահսկման հարցերով ավագ տնօրեն Ջոն Վուլֆստալը, գրում է The Guardian-ը:
Վուլֆստալը պատմել է, որ Պենտագոնը միջուկային նոր ծրագիր է մշակել, որում, մասնավորապես, ասվում է մարտագլխիկի ստեղծման մասին, որը կօգտագործվի սուզանավերից արձակվող Trident հրթիռներով:
Նրա խոսքով՝ հրթիռային զենքի պայթեցնող սարքն ուղղված է Արևելյան Եվրոպայում հակամարտություններին մարտավարական մարտագլխիկների կիրառումից Ռուսաստանին զսպելուն: