Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանին զսպելու համար ԱՄՆ-ն միջուկային նոր մարտագլխիկ կստեղծի

10:40, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Ռուսաստանին զսպելու համար ԱՄՆ-ն միջուկային նոր մարտագլխիկ կստեղծի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է թուլացնել միջուկային զենքի օգտագործման ոլորտում առկա սահմանափակումներն ու միջուկային նոր մարտագլխիկ ստեղծել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ սպառազինության վերահսկման հարցերով ավագ տնօրեն Ջոն Վուլֆստալը, գրում է The Guardian-ը:

Վուլֆստալը պատմել է, որ Պենտագոնը միջուկային նոր ծրագիր է մշակել, որում, մասնավորապես, ասվում է մարտագլխիկի ստեղծման մասին, որը կօգտագործվի սուզանավերից արձակվող Trident հրթիռներով:

Նրա խոսքով՝ հրթիռային զենքի պայթեցնող սարքն ուղղված է Արևելյան Եվրոպայում հակամարտություններին մարտավարական մարտագլխիկների կիրառումից Ռուսաստանին զսպելուն:

9900 | 1
Facebook