Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը տոն օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում. «ՀԺ»

10:10, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Սերժ Սարգսյանը տոն օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սուրբ ծննդյան պատարագից Սերժ Սարգսյանի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվեց վերջին թեթև մրսածությամբ: Այդ ընթացքում, սակայն հերքվեց տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է պատահել Սերժ Սարգսյանին: Եւ մինչ փորձում էինք Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների հետքերով գնալ, բախվեցինք սենսացիոն տեղեկատվության:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանը հունվարի առաջին օրերին իսկական վոյաժների մեջ է եղել:

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ, 1-2-ին՝ եվրոպական երկրներից մեկում: Թե որն է եղել Մոսկվա և Եվրոպա մեկնելու նպատակը, մեզ չհաջողվեց պարզել: Համենայնդեպս, Սարգսյանի՝ երկրից բացակայելու վերաբերյալ տեղեկատվությունը նախագահականը սահմանված կարգով չի ներկայացրել հանրությանը: Բացի այդ, նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը երեկվանից համառորեն չի պատասխանում մեր զանգերին, ուստի այսօր ևս նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց սույն տեղեկության վերաբերյալ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2322 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am