Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարիբյան ծովում ցունամիի վտանգով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

09:45, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Կարիբյան ծովում ցունամիի վտանգով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

7,8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում, Հոնդուրասից դեպի հյուսիս: Այս մասին հայտնում է ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:

Կա ցունամիի առաջացման վտանգ: Հզոր ալիքները կարող են տարածվել երկրաշարժի հիպոկենտրոնից մինչև հազար կմ հեռավորության վրա:

Կենտրոնը մոտակա պետությունների իշխանություններին խորհուրդ է տվել բնակիչներին տեղեկացնել վտանգի մասին:

11182 | 0
Facebook