Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրոհայինները հրթիռակոծել են Դամասկոսի պատմական կենտրոնն ու քրիստոնեական թաղամասը

23:10, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Գրոհայինները հրթիռակոծել են Դամասկոսի պատմական կենտրոնն ու քրիստոնեական թաղամասը

Դամասկոսի պատմական կենտրոնում և Քասա քրիստոնեական թաղամասում իրականացված կրակահերթի հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 30 խաղաղ բնակիչներ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ Ջոբար թաղամասի գրոհայինները Բաբ-Թումա և Քասա թաղամասերի ուղղությամբ ավելի քան 30 հրթիռ են արձակել: Մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր, որ ռմբակոծությունը տեղի է ունեցել ականանետերից:

Հաղորդվում է, որ Դամասկոսի արևելյան ծայրամասերում, որոնք ներառված են դեէսկալացիոն գոտու կազմում, գրոհայինները կանոնավոր կերպով խախտում են հրադադարի ռեժիմը: Նրանք կրակ են բացում ականանետերից և հրթիռակոծում են Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնը, ինչպես նաև ծայրամասերը:

5157 | 0
Facebook