Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Արցախում նման եղանակ մեկ էլ գրանցվել էր 20 տարի առաջ». Լաուրա Հովսեփյան

18:10, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
«Արցախում նման եղանակ մեկ էլ գրանցվել էր 20 տարի առաջ». Լաուրա Հովսեփյան

Անցած տարվա դեկտեմբերին և ընթացիկ տարվա հունվարի առաջին տասնօրյակում Արցախում ևս շարունակվում է անոմալ եղանակը. տեղումներ գրեթե չեն գրանցվում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ասել է, որ չնայած տաք եղանակին՝ դեռևս անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: «Մենք իրազեկված ենք, որ արդեն կան բողբոջած ծառեր, ինչը պայմանավորված է ծառերի կենսաբանական առանձնահատկություններով, դիրքով, գտնվելու վայրով: Եղանակի հետագա փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է՝ որոշ տեղերում ցրտահարություններ լինեն, սակայն քանի որ գիշերային ջերմաստիճանն, ի տարբերություն ցերեկայինի, բավականին ցածր է լինում օրվա միջին ջերմաստիճանը ծառերի և բույսերի համար դառնում է բավարար»,- նշել է Վ. Ավետիսյանը:

ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրենի տեղակալ Լաուրա Հովսեփյանն էլ ասել է, որ նման եղանակ Արցախում մեկ էլ գրանցվել էր 20 տարի առաջ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

| | |
4397 | 0