Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

«Ճվճվ Արոյի» որդու մեքենայում երեք մարդ է եղել. մանրամասներ

17:35, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
«Ճվճվ Արոյի» որդու մեքենայում երեք մարդ է եղել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ԲՄՎX6» մակնիշի վարորդը ձերբակալվել է:

Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ ուղևոր, նույն դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Խ. Գ ասպարյանը տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ ոստիկանության լեյտենանտ Խ. Գասպարյանը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի պահին ճանապարհային ոստիկանության տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վթարի պահին «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է Ս. Վարդանյանը, ով նույն օրը ձերբակալվել է։

Քրեական գործով հարցաքննվել են վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական և մանրաթելային փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

7451 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր