Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Համացանց

«Որևէ մեկն իրավունք չունի Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել»». Փաշինյանը՝ ՀՀ նախագահի հրավերի մասին

17:10, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
«Որևէ մեկն իրավունք չունի Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել»». Փաշինյանը՝ ՀՀ նախագահի հրավերի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ խորհրդի մյուս անդամներին ուղարկել է հետևյալ գրությունը․

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին.

Հարգելի պարոն Բաբլոյան.
     Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ.

ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։

Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականն այդ հայտարարության ոգուն և տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որևէ մեկն իրավունք չունի և չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» և նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։

Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որևէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանն ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով»։

4295 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Nadia
Nadia 21:53, 09.01.2018
Hargeli Pashinyan,Dzez mot 2017 tivn e?
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits 22:18, 09.01.2018
Nikol ay@ nor tarun shat e xmel
Hla ushqi chi ekel
Iren hayastani asox e patkeratsnum
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits
Hayer maqrenq hayreniq@...jhud kochvox kextits 22:20, 09.01.2018
El chgi vor xerikn uzena.... putnin u trampin el mot@ kkanchi
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր