Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

16:35, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանանակներում կանցկացվի 6 մրցաշար՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Ընդհանուր առմամբ մրցաշարերին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Իրանի և Մոլդովայի 750 շախմատիստ: Պատանեկան մրցաշարերը անցկացվում են 5 տարիքային խմբերով՝ մինչև 10տ. տղաներ – 313 մասնակից, մինչև 12տ. տղաներ – 183 մասնակից, մինչև 12տ. աղջիկներ – 81 մասնակից, մինչև 14 տարեկաններ – 94 մասնակից, մինչև 18 տարեկաններ – 69 մասնակից։ Մասնակիցների թվով Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը աշխարհում անցկացվող խոշորագույն պատանեկան մրցաշարերից մեկն է: Շրջանային մրցաշարին կմասնակցի 10 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Մասնակիցների միջին գործակիցն 2502 է:

| | |
1763 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am