Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սաուդցի արքայազններին տեղափոխել են վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ

16:15, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Սաուդցի արքայազններին տեղափոխել են վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի քանի տասնյակ արքայազնների, պաշտոնյաների և նախկին նախարարների Ritz Carlton հյուրանոցից (5 աստղանի հյուրանոցը սաուդցի արքայազնների կալանավայրն է) Էր Ռիյադի հարավում գտնվող Ալ Հայիր՝ վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ են տեղափոխել: Այս մասին պնդում է Լոնդոնում հրատարակվող Al-Araby Al-Jadeed արաբական պարբերականը:

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ մոտ 60 մարդ է բանտ տեղափոխվել, նրանց թվում են սաուդցի միլիարդատեր արքայազն ալ Վալիդ բեն Թալալն, արքայազն Թուրքի բեն Աբդալան և մի շարք այլ բարձրաստիճան անձինք:

Էր Ռիյադն այս տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ՝ հերքել:

| | |
3594 | 0