Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն եմ». Ռոբսոն

14:35, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
«Ես Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն եմ». Ռոբսոն

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, անցած տարի ՀՀ դիվանագիտական անձնագիր ստացած և ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված «Ռոբսոն» մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը հարցազրույց է տվել բլոգեր Ալեքսանդր Վալովին:

Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, ունի դիվանագիտական անձնագիր և շրջում է դիվանագիտական համարներ ունեցող մեքենայով, քանի որ ինքը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է հանդիսանում:

Հարցազրույցի ընթացքում Ռոբսոնը մեկնաբանել է նաև իրեն ու ևս 9 «օրենքով գողերի» պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը:

«ԱՄՆ ֆինանսների նախարարը հիմար է: Ես չէի ցանկանա այդ երկիրը քարտեզի վրա տեսնել»,- ասել է Թաթուլյանը՝ նշելով, որ ԱՄՆ տարածքում որևէ բիզնես չունի:

«Ես Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն եմ». Ռոբսոն
10300 | 1
Facebook