Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Շախմատ. Գրիգորյանը և Հարությունյանը՝ միջազգային մրցաշարերի հաղթողներ

14:00, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Շախմատ. Գրիգորյանը և Հարությունյանը՝ միջազգային մրցաշարերի հաղթողներ

Տոնական օրերին հայ շախմատիստները շարունակել են պայքարել միջազգային մրցաշարերում։ 2018 թվականի հունվարի 1-ից 7-ը Լաոսում կայացել է միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների 68 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ: Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, դարձել է մրցաշարի միանձնյա հաղթող: Միաժամանակ ԱՄԷ-ի Ալ Աին քաղաքում կայացել է պատանեկան մրցաշար, որին իրավունք ունեին մասնակցելու մինչև 20 տարեկան շախմատիստները: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 143 շախմատիստ, այդ թվում 2 գրոսմայստեր և 6 միջազգային վարպետ: Առաջին անգամ անցկացվող պատանեկան մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակել են 7-ական միավոր և կիսել 3-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները: Մեր 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրել է 16-րդ տեղը:

| | |
1426 | 0