Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2017թ. Ադրբեջանը 59 զինծառայող է կորցրել

12:20, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
2017թ. Ադրբեջանը 59 զինծառայող է կորցրել

Ադրբեջանական «Հազար» ռազմական հետազոտությունների կենտրոնը տվյալներ է հրապարակել 2017թ. Ադրբեջանի ռազմական կորուստների մասին:

Տվյալների համաձայն՝ անցած տարի Ադրբեջանի զինված ուժերը 59 զինծառայող է կորցրել, որոնցից 19-ը եղել է մարտական, իսկ 40 զինծառայող զոհվել է ոչ մարտական իրավիճակում: Այս մասին գրում է ադրբեջանական Turan գործակալությունը:

Գործակալությունը նաև նշում է, որ 2017թ. 17 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանել կորուստների մասին տվյալները:

Rusarminfo-ի հաղորդմամբ՝ 2017թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի կորուստները կազմել են 45 մարդ:

6143 | 0
Facebook