Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը «պայթյունավտանգ» առաջարկ է արել ՄԱԿ-ին

11:30, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Իսրայելը «պայթյունավտանգ» առաջարկ է արել ՄԱԿ-ին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել փակել պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի գործակալությունը՝ պնդելով, որ գործակալության նպատակն է վերջ դնել Իսրայելի գոյությանը որպես պետություն, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից վրդովված Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը անցած ամիս հայտարարել էր, որ այս քայլով ԱՄՆ-ը դուրս է մղվում խաղաղության բանակցություններից, որին ի պատասխան՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ սպառնացել էր դադարեցնել պաղեստինցիներին հատկացվող մոտ 300 միլիոն դոլարի օգնությունը։

Իսրայելի վարչապետը հանդես է եկել ավելի սուր հայտարարությամբ՝ կոչ անելով լուծարել 1949 թվականին ստեղծված ՄԱԿ-ի գործակալությունը, որը օժանդակություն է տրամադրում պաղեստինցի փախստականներին.

«Ես լիովին կիսում եմ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների ՄԱԿ-ի օգնության գործակալության հասեցին նախագահ Թրամփի հնչեցրած քննադատությունը, քանի որ այդ կազմակերպությունը շարունակում է վեր հանել փախստականների հիմնախնդիրներն ու պաշտպանել նրանց վերադարձի ենթադրյալ իրավունքները՝ նպատակ ունենալով վերջ դնել Իսրայելի պետությանը: Հետևաբար, պետք է կասեցնել այդ կազմակերպության գործունեությունը»,- ասել է Նեթանյահուն:

Նեթանյահուի պնդմամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության գործակալությունը ներկայումս աջակցում է հիմնականում ոչ թե պաղեստնցի փախստականներին, այլ նրանց թոռներին՝ նոր սերնդի պաղեստինցիներին, ովքեր, նրա կարծիքով, փաստացիորեն փախստականներ չեն:

9934 | 1
Facebook