Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Փարիզի դատախազությունը Apple-ի դեմ գործ է հարուցել

11:00, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Փարիզի դատախազությունը Apple-ի դեմ գործ է հարուցել

Փարիզի դատախազությունը գործ է հարուցել Apple ընկերության դեմ՝ կապված iPhone-ների հին մոդելների միտումնավոր դանդաղեցման հետ:

Հետաքննությունն անցկացնում է մրցակցության, սպառման և խարդախության դեմ պայքարի հարցերով Գլխավոր վարչությունը:

Ընկերության դեմ բողոքը ներկայացրել է «Վերջ ծրագրված դանդաղեցմանը» հասարակական կազմակերպությունը, հաղորդում է AFP գործակալությունը:

Կազմակերպությունը կարծում է, որ խախտվել են սպառողների իրավունքները:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ընկերությունը խոստովանել էր, որ միտումնավոր դանդաղեցրել է iPhone 6, iPhone 6s և iPhone SE-ի աշխատանքը: Դրանից հետո ընկերության դեմ բազմաթիվ հայցեր էին ներկայացվել ԱՄՆ-ում, Կանադայում և Իսրայելում:

3926 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am