Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»․ «Իրատես»

09:55, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»․ «Իրատես»

«Ասում են, թե ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես: Տարին, ըստ ամենայնի, խիստ բարենպաստ է սկսվել Հովհաննիսյանների ընտանիքի համար: Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»:

Հերթը Արփինե Հովհաննիսյանինն է, որին, ըստ «չար լեզուների», ընդառաջում է ամերիկացի դեսպան, հայախոս Ռիչարդ Միլզը: Ասում են` գնալուց առաջ նա փորձում է «գեղեցկուհի» Արփինեին տեսնել ԱԺ նախագահի է՛լ ավելի «գեղեցիկ» աթոռին, և չի բացառվում, որ այդ մասին նա «բարեխոսի» նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

Սակայն խորհրդարանական մեր աղբյուրները ոչ միայն ասում են, այլև միանշանակ պնդում են, որ խորհրդարանի այժմյան խոսնակ Արա Բաբլոյանը մնալու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
5494 | 0