Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորված երկրորդ ոստիկանը ևս մահացել է

21:55, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
«Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորված երկրորդ ոստիկանը ևս մահացել է

Նախաքննության ընթացքում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՔԿ վարույթն իրականացնող մարմինը տեղեկացել է, որ մահացել է նաև վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ոստիկանության՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խաչիկ Գասպարյանը։

Նա ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, կասկածյալ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական Toyota-ին:

15177 | 2
Facebook