Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

12 տարվա անպտղությունից հետո Ամանորի գիշերը ծնվել է 31-ամյա Տաթև Ծառուկյանի առաջնեկը

21:05, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
12 տարվա անպտղությունից հետո Ամանորի գիշերը ծնվել է 31-ամյա Տաթև Ծառուկյանի առաջնեկը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում բարի լուր է տարածել 12 տարվա անպտղությունից հետո Ամանորի գիշերը ծնված փոքրիկի մասին:

«31-ամյա Ծառուկյան Տաթևի և նրա ամուսնու համար 2018 թվականի հունվարի 1-ը, ժամը 2-ը կհիշվի որպես իրենց համատեղ կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ այդ օրը երկար 12 տարիներ սպասումից հետո ծնվեց իրենց առաջնեկ Սաթենիկը»:
     Նշվում է, որ տարիներ շարունակ անպտղության դրոշմով երիտասարդ զույգը տարբեր կլինիկաներում բուժվելուց և մի քանի արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձերից հետո դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ բուժման արդյունավետ ընթացքից հետո՝ արտամարմնային բեղմնավորման միջոցով գրանցվել է երջանիկ հղիությունը: «Հղիության ընթացքը բավական բարդ էր և երիտասարդ մայրն ստիպված էր 21 շաբաթական հղիության ժամկետում գտնվել խիստ հսկողության տակ: 34 շաբաթական ժամկետում կատարվել է կեսարյան հատում: Իսկ արդյունքն՝ առողջ, գեղեցկուհի Սաթենիկն է, ով այսօր ծնողների հետ ուրախ, երջանիկ և հոգաչափ շնորհակալ «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմից, ճանապարհվել է տուն»,- մասնավորապես նշված է ԲԿ-ի էջում:

30884 | 0
Facebook