Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Արայիկ Խանդոյանը պահվում է անմարդկային պայմաններում․ նրա վիճակը վատացել է». պաշտպան

18:10, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
«Արայիկ Խանդոյանը պահվում է անմարդկային պայմաններում․ նրա վիճակը վատացել է». պաշտպան

Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի վիճակը վատացել է` գլխացավեր ունի, սրտխառնոց և ոտքերի ցավ:

Պաշտպանի խոսքով այն պատժախցում, որտեղ պահվում է Արայիկ Խանդոյանն, անմարդկային պայմաններ են: «Արայիկ Խանդոյանի խցում կատարվել է խուզարկություն` հայտնաբերվել է 2 հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք: Հեռախոսների փաստը Խանդոյանն ընդունել է, իսկ խմիչքի առկայությունն իրականությանը չի համապատասխանում: Դա կարելի է ասել հերյուրանք է: Այն, որ կալանավորների մոտ հեռախոս կա, դա գաղտնիք չէ, պարզապես ում մոտից, որ ուզում են, հայտնաբերում են, ում մոտից ոչ` չեն հայտնաբերում»,- ասել է փաստաբանը` նշելով, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ արձնագրվել է, թե կալանավորի մոտ հեռախոս կա, սակայն նրանից այդ իրը չեն վերցրել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), հացադուլի մեջ է գտնվում դեկտեմբերի 29-ից:

Նա պահանջում է շուտափույթ բավարարել Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի պահանջները և նրանց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Հիշեցնենք` Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից, իսկ Ս. Բարսեղյանը` դեկտեմբերի 21-ից:

Հավելենք, որ այսօր լրանում է Արայիկ Խանդոյանի պատժախցում գտնվելու ժամկետը, սակայն, փաստաբանի փոխանցմամբ, վերջինը մտադիր չէ դադարեցնել հացադուլը:

| | |
2362 | 0